06:40:56 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՔՊ անունով «պազիկներ» չկան, ի՞նչն է խանգարում ուսանողներին հեծանվով գալ դասի. Փաշինյանը՝ վարկով վերցված հեծանիվի տոկոսը զրոյացնելու մասին

    13:36 27 Մարտ 2025

    «Այն ուսանողներին և դասախոսներին, ովքեր դիտարկում են հեծանիվն օգտագործել որպես տրանսպորտային միջոց, կառավարությունը պատրաստ է աջակցել  այդ նպատակով վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հեծանիվ ձեռք բերելու դեպքում  տարեկան 16 տոկոս դրույքաչափը պետության կողմից զրոյացվում է:  

    Ըստ նրա, որոշումը տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր էլ  կարող  է լուծել.«Շատ են խոսում՝ քաղաքային իշխանություններն ինչի՞ հեծանիվային ուղիներ չեն ստեղծում, բայց նաև պետք է հասկանալ, եթե դրա ռեալ պահանջարկը  չկա... քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ այնքան հեծանիվ կա, որ արդեն պրոբլեմ է: Հիմա խնդիրն այն է, որ հեծանիվները մեքենաներին խանգարում են, բայց մեքենաները հեծանիվներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են , որ տենց հարաբերություն չկա»,- նշեց նա:  

    «Այսօր ՀՀ ոչ մի բնակավայրից «Քաղաքացիական պայմանագիր» անունով «պազիկներ» դուրս չեն գալիս ուսանողներին բերելու և տանելու համար , որը շատ տարօրինակ ինսիտուտ է: Գնում ենք Երևանից 10 կմ հեռավորությամբ գտնվող գյուղ,  մարդիկ ասում են՝ ուսանողական ձրի ավտոբուս լինի, ժողովուրդ ջան, ուսանողին ի՞նչն  է խանգարում նստել հեծանիվ, գալ դասի, ես անձամբ Երևանի բոլոր «անմատչելի» տարածքներն անցել եմ:  

    «Ջիպերի», «Ռենջ-Ռովերների» քաղաքականության գերիշխանության տրամաբանությունը  պետք է փոխել քաղաքացիական գերիշխանության տրամաբանությամբ»,- ասաց վարչապետը:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս