01:28:08 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կանցկացվի Բիշքեկում

    18:40 8 Դեկտեմբեր 2022

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում, Բիշքեկում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ճեպազրույցի ժամանակ։

    «Ուրբաթ օրը Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին։

    Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- մասնավորապես, ասել է Ուշակովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս