07:17:51 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը

    15:59 19 Փետրվար 2025

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես ՀԿ-ն հայտնում են կարևոր և բացառիկ իրադարձության մասին. Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածքում (IBA) առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը։ Թեև տեսակը տարածքում նկատվել է դեռևս 1995 թվականից, սա առաջին փաստագրված բնադրման դեպքն է Հայաստանում։

    Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում իր դժվար նկատելի վարքագծով։ Տեսակի հայտնաբերումը վկայում է ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմի աշխատանքի, այլև տարածքում իրականացվող պահպանության ջանքերի արդյունավետության մասին։

    2024 թվականին FPWC-ի և ԱրԱվեսի համատեղ հետազոտական աշխատանքների արդյունքում Արմաշում գրանցվել է ավելի քան 100 տեսակի թռչուն։ Հազվագյուտների թվում են նաև՝

    • Սպիտակապոչ արծիվը՝ Հայաստանի հազվադեպ չվահյուրերից
    • Ֆլամինգոներ և սուլթանական հավեր
    • Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր և սպիտակ հավալուսներ

    Հատուկ ուշադրություն է դարձվել նաև միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված սպիտակագլուխ բադի պոպուլյացիայի ուսումնասիրությանը, ինչը կարևոր է տեսակի պահպանության արդյունավետ միջոցառումների մշակման համար։

    «Բտիկաթև կիվիվի բնադրման փաստագրումը ոչ միայն գիտական նշանակալի ձեռքբերում է, այլև վկայում է Հայաստանի էկոհամակարգերի առողջության և կենսաբազմազանության պահպանման մեր ջանքերի արդյունավետության մասին», - նշում են կազմակերպությունների ներկայացուցիչները։

    Հետազոտական աշխատանքները կշարունակվեն նաև 2025 թվականին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ