- Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց. Տիգրան Աբրահամյան
- Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
- Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին
- Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է
- Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
- Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am
- 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Արցախցի Մարիամի նամակը՝ դստերը
- Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին
- «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի
«Հայաստանն ու Բելգիան ունեն նույն արժեհամակարգը». Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը՝ Գարեգին Բ-ին
18:30 23 Սեպտեմբեր 2022Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի:
Ողջունելով խորհրդարանական պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի թագավորությանը Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշեց, որ այդ ամենի արդյունքում հայ ժողովուրդն ունի տարածքային ու մարդկային կորուստներ, տեղահանված բնակչություն և մինչ օրս Ադրբեջանում պահվող գերիներ։
Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության և բարեկամ երկրների հստակ դիրքորոշումը, որի արդյունքում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական շարունակվող ագրեսիան և ծավալապաշտական քաղաքականությունը։
Իր հերթին պարոն Մարկ Դեմեսմեկերը նկատեց, որ Հայաստանն ու Բելգիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։ Պարոն Դեմեսմեկերն իր մտահոգություններն արտահայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ Բելգիան նույնպես միջոցներ է ձեռնարկում խաղաղության և կայունության հաստատման համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների փոխգործակցությանը՝ ուղղված խաղաղության հաստատմանը և հումանիտար ծրագրերին։
Լրահոս
- Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց. Տիգրան Աբրահամյան 12:45 2 Հոկտեմբեր 2023
- Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն 12:34 2 Հոկտեմբեր 2023
- Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել 12:23 2 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին 12:11 2 Հոկտեմբեր 2023
- Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է 11:59 2 Հոկտեմբեր 2023
- Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը 11:50 2 Հոկտեմբեր 2023
- Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am 11:40 2 Հոկտեմբեր 2023
- 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Արցախցի Մարիամի նամակը՝ դստերը 11:29 2 Հոկտեմբեր 2023
- Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին 11:18 2 Հոկտեմբեր 2023
- «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի 11:07 2 Հոկտեմբեր 2023
- Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին 10:56 2 Հոկտեմբեր 2023
- Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին 10:45 2 Հոկտեմբեր 2023
- Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը. Շարմազանով 10:33 2 Հոկտեմբեր 2023
- Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի․ Shamshyan.com 10:22 2 Հոկտեմբեր 2023
- Երևանում, Արարատում և Սյունիքում լույս չի լինի 10:09 2 Հոկտեմբեր 2023
- Արցախահայության վերաբնակեցման համար ՀՀ-ին տրված գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն 09:58 2 Հոկտեմբեր 2023
- Իսպանիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ անհետ կորել է 09:47 2 Հոկտեմբեր 2023
- Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը․ կա տուժած 09:35 2 Հոկտեմբեր 2023
- Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ 09:23 2 Հոկտեմբեր 2023
- Արցախի 3 նախկին նախագահները, կառավարության մեծ մասը վերադարձել են Հայաստան 09:11 2 Հոկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
12:34 2 Հոկտեմբեր 2023 Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
-
11:59 2 Հոկտեմբեր 2023 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է
-
10:45 2 Հոկտեմբեր 2023 Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին
Քաղաքականություն
-
11:40 2 Հոկտեմբեր 2023 Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am
-
10:56 2 Հոկտեմբեր 2023 Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:23 2 Հոկտեմբեր 2023 Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ