18:55:52 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այն լուրերը, թե Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից

    20:00 8 Դեկտեմբեր 2022

    Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով այն տեղեկությունը, թե թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սպառնացել է լքել ազգային հավաքականը.

    «Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի անգամ չի սպառնացել, թե Կատարում ընթացող ԱԱ-ի ընթացքում կհեռանա հավաքականից: Ռոնալդուն ամեն օր լրացնում է հավաքականի կազմում իր նվաճումների ցանկը: Սա պետք է հարգել, չէ՞ որ սա հավաքականին անմնացորդ նվիրումի ապացույցն է: Ամբողջ թիմը՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիայի ներկայացուցիչները, առաջվա պես, առաջին իսկ օրից տրամադրված են, որ այս մրցաշարը լավագույնն է լինելու Պորտուգալիայի համար»,- ասվում է երկրի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

    Ավելի վաղ պորտուգալական Record պարբերականը հայտնել էր, որ Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից Շվեյցարիայի դեմ խաղում հիմնական կազմում դաշտ դուրս չգալու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս