- Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը
- Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին
- Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․
- Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել
- Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար
Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան
11:00 8 Հունվար 2025«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես են արձագանքել՝ առաջարկելով քայլեր։ Բայց ես խորհուրդ կտամ իմ գործընկերներին, ընկերներին՝ այս անգամ մի փոքր դադար վերցնել։
Թողենք, որ մեծարգոների ենթամշակույթը, նրանց սպասարկող հանրային շերտերը, բացահայտ ու լատենտ նիկոլականները, իբր կրթվելու կողմնակիցները ու իբր պրոգրեսիվ արևմտամետները ինքնուրույն հասկանան ու տարին սկսեն ինքնուրույն ընկալելով, թե ինչ է իրենց սպառնում առաջիկայում։
Ամեն անգամ մի 15-20 հոգով պետք չէ լինել «սպիտակ ագռավ» ու փորձել ամբողջական հասարակությանը և նրա առանձին շերտերին բացատրել, թե ուր է տանում այս ընթացքը և ինչ պետք է անել։
Եկեք ընդունենք, որ մեր ձայնը հաճախ տեղ չի հասնում, և մենք ինչ-որ իմաստով «հարամում» ենք մարդկանց խաղաղ կյանքը։
Այս սոցիլոգիական պատկերով հասարակությունը տանում է պետության կործանման։ Մենք պետք է վերանայենք պայքարի ստանդարտ մոտեցումները։
Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը։
Պետք է թողնել, որ հայ հասարակությունն ինքնուրույն հասկանա, որ Ալիևը երեկ հարամեց բոլորի տոնական օրերը և շատ պարզ ձևակերպեց իր առաջիկա անելիքները։ Թողնենք, որ հասարակությունը ինքնուրույն հասկանա այդ պարզ ձևակերպումները։ Թողնենք, որ ինքնուրույն հասկանա «էքսի օրվա ձվածեղի» և լուրջ իշխանության տարբերությանը։
Ինքնուրույն հասկանա, որ վտանգավոր է նման իշխանություն ունենալը, և ծայրահեղ անպատվաբեր է նրան մեծարգո ասելը կամ նրանց առաջ ճկվելը։
Թողնենք՝ իբր կրթված ու իբր պրոգրեսիվ շրջանակներն ինքնուրույն հասկանան, թե ինչ է նշանակում Թրամփի՝ Սիրիայում Թուրքիայի քայլերը ողջունելը, և «Էրդողանը իմ ընկերն է, որին ես շատ հարգում եմ» ձևակերպումը։
Թողնենք՝ մեծարգոների փոքր շերտին սպասարկող, քծնող ու ճկվող ավելի մեծ շերտն ինքնուրույն ապրի իր՝ առաջիկա հնարավոր ողբերգության սցենարը։
Թողնենք, որ «Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք» շերտը (որտեղ ի դեպ շատ կրթված ու կայացած մարդիկ կային), հիմա բարձրաձայնի «Սյունիքն ու Վայոց Ձորը տանք՝ հանգիստ ապրենք» միտքը։ Իսկ Ալիևը հենց դա էր ասում։
Թողնենք, վերջապես, որ այլ միջավայրում ցերեկը ազգային խաղացող, իսկ երեկոյան մեկ այլ միջավայրում որպես նիկոլական նույնականացող շերտը, որը քիչ տոկոս չի կազմում, ինքնուրույն ամաչի և իր ինքնուրույն տագնապը զգա այս վիճակից։
Ի վերջո, Հայաստանում փոփոխությունները լինելու են այն պահին, երբ մեծ հասարակությունը դա մոտիվացված պահանջի։ Օգնենք, որ այդ պրոցեսն արագանա։ Երեխաների նման, որոնք երբեմն մենակ ու ինքնուրույն մնալով են արագ լրջանում»։
Լրահոս
- Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը 23:43 19 Հունվար 2025
- Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին 23:24 19 Հունվար 2025
- Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․ 23:00 19 Հունվար 2025
- Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել 22:16 19 Հունվար 2025
- Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 21:48 19 Հունվար 2025
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում 21:15 19 Հունվար 2025
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր 20:27 19 Հունվար 2025
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին 20:00 19 Հունվար 2025
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ 19:24 19 Հունվար 2025
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար 18:55 19 Հունվար 2025
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ 18:23 19 Հունվար 2025
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են 17:21 19 Հունվար 2025
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում 16:42 19 Հունվար 2025
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով 15:58 19 Հունվար 2025
- Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:32 19 Հունվար 2025
- Միջնորդներին տրվել է ազատ արձակվող պատանդների ցուցակը․ Նեթանյահուի գրասենյակ 15:16 19 Հունվար 2025
- Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են քաղաքացիներ 14:43 19 Հունվար 2025
- Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը 14:18 19 Հունվար 2025
- Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 13:57 19 Հունվար 2025
- Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր. կասկածյալը վիրավորի եղբայրն է 13:14 19 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 18:23 18 Հունվար 2025 ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի ենթադրում անվտանգության ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի ենթադրում անվտանգության ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար. Արմեն Աշոտյան
- 14:50 16 Հունվար 2025 Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն
- 13:14 11 Հունվար 2025 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան
Միջազգային լուրեր
- 23:24 19 Հունվար 2025 Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին
- 21:48 19 Հունվար 2025 Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
- 21:15 19 Հունվար 2025 Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
Տնտեսություն
- 18:36 18 Հունվար 2025 Լարսը բացվեց բեռնատարների համար Լարսը բացվեց բեռնատարների համար
- 09:15 18 Հունվար 2025 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
- 21:49 17 Հունվար 2025 Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը