- Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան
- Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
- Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց
- «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ
- Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
- Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ
- Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել
- Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր
- Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ մանրամասները
- Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. ՊՆ
Թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին
14:48 14 Փետրվար 2025Հայաստանյան թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին։ Փետրվարի 15-ին ժամը 13։00-ին տասը հաջողակ զույգ կայցելի Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ամենասիրված զույգերից մեկը` դերասան Ներսես Ավետիսյանը և լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանը հատուկ շրջայց կանցկացնեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային բացառիկ ցուցադրության սրահում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 15-ին ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ևս կնշեն Սուրբ Սարգսի տոնը սիրո և արվեստի մթնոլորտում։ Միջոցառման ընթացքում կներկայացվի Մարտիրոս Սարյանի և նրա կնոջ՝ Լուսիկի, ջերմ ու հուզիչ սիրո պատմությունը, կընթերցվեն նրանց սիրային նամակները։
Փետրվարի 15-ին ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում» թեմայով դասախոսությանը։ Բանախոսն արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանն է։ Մինչ փետրվարի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Նկարն Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար:
Հայաստանի փայտարվեստի թանգարանում նույնպես կանցկացվեն միջոցառումներ՝ վարպետաց դասեր՝ թելից ճակատնոցի կամ թևնոցի պատրաստման թեմատիկայով։ Կգործի նաև սիրային ֆոտոզոնա։
Փետրվարի 15-ին Գրականության և արվեստի թանգարանն ի նշանավորումն մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի՝ գեղեցիկ անակնկալ է պատրաստել սիրահարների համար։ Թանգարանում դրված տուփից հանելով բացիկը՝ այցելուները հնարավորություն կունենան տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալ ձեր սիրելիի համար։
Նախատեսված են միջոցառումներ նաև այլ մշակութային հաստատություններում։
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը հայ եկեղեցու տոներից է: Այն ընդունված է նշել թե' եկեղեցական ծիսակարգով ու աղոթքներով, թե' աշխարհիկ ավանդույթների համաձայն: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա ընտրյալի հայտնությունը երազում: Սովորույթներից է նաև փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին: Ըստ ավանդույթի` եթե Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է և ալյուրի կամ փոխինձի վրա թողնում ձիու պայտի հետքը, ապա այդ տարի իրականանում են երազանքները: Երիտասարդներն այդ օրը միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի առթիվ Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Լրահոս
- Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը 23:47 25 Մարտ 2025
- Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց 23:29 25 Մարտ 2025
- «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ 23:16 25 Մարտ 2025
- Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան 23:02 25 Մարտ 2025
- Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ 23:00 25 Մարտ 2025
- Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ 22:39 25 Մարտ 2025
- Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել 22:25 25 Մարտ 2025
- Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր 22:10 25 Մարտ 2025
- Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ մանրամասները 21:58 25 Մարտ 2025
- Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. ՊՆ 21:39 25 Մարտ 2025
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին 21:34 25 Մարտ 2025
- Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակների հանդիպումը 21:10 25 Մարտ 2025
- Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից 20:45 25 Մարտ 2025
- Գորիսի տարածաշրջանում մառախուղ է 20:26 25 Մարտ 2025
- Աբովյանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 20:17 25 Մարտ 2025
- Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ 20:05 25 Մարտ 2025
- Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. Արաղչին՝ Գրիգորյանին 19:50 25 Մարտ 2025
- Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ 19:38 25 Մարտ 2025
- Եղվարդի բնակիչը ներկայացել էր որպես ոստիկան և օտարերկրացուց 100 դոլարանոց վերցրել 19:26 25 Մարտ 2025
- Հայր ու որդի մեկ օրվա տարբերությամբ վրшերթի են ենթարկվել նույն վայրում 19:00 25 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
13:52 24 Մարտ 2025 «Կամուրջ կրթության և մշակույթի միջև». ուսուցչական առցանց համաժողովի մասնակցության հրավեր «Կամուրջ կրթության և մշակույթի միջև». ուսուցչական առցանց համաժողովի մասնակցության հրավեր
-
20:03 22 Մարտ 2025 Մեկնարկել է թատերական շաբաթը Մեկնարկել է թատերական շաբաթը
-
18:49 20 Մարտ 2025 Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն