16:06:19 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Մոտ օրերս կհանդիպեն. Տեր-Պետրոսյանն իր առջեւ ուրիշ խնդիր է դրել

    10:42 22 Սեպտեմբեր 2022

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս, գուցե հենց այսօր, կայանալու է ՀՀ երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

    Թեման հայտնի է` Հայաստանի ծանր իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ելքերի փնտրտուքը: Սակայն մինչ հայ հանրությունը մեծ հույսեր է կապում, որ այս պատկառելի խումբն իշխանափոխություն է իրականացնելու եւ ստանձնի երկրի կառավարումը, մեզ հայտնի դարձավ, որ տրամադրվածությունը բոլորովին այլ է:

     

    Այս նախաձեռնության մեջ ակտիվ դերակատարում ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր առաջ խնդիր է դրել՝ բացատրել մյուսներին, թե ինչ վտանգներ են ծառացած մեր երկրի գլխին, եթե մենք գնանք առճակատման եւ չզիջենք Ադրբեջանին, ուստի փորձելու է համոզել, որ եկեք միասին սատար կանգնենք գործող իշխանություններին:

    Այնպես, ինչպես արեց ինքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` կոչ անելով համախմբվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության շուրջ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ