23:09:49 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 17-ից 23 տարեկան մի խումբ երիտասարդներ թմրանյութ են ձեռք բերել «Տելեգրամ» հավելվածով

    21:56 21 Հունվար 2025

    ՆԳՆ-ից հայտնում են․

    «Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երանոս բնակավայրի անտառամերձ հատվածում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել Ծովասար գյուղի բնակիչներ 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի։

    21-ամյա վարորդը հայտնել է, որ «Տելեգրամ» հավելվածով թմրանյութ է գնել, որն ընկերների հետ վերցրել է նշված վայրից, սակայն ճանապարհին նկատելով ոստիկաններին՝ նետել է։ Երիտասարդը թմրանյութը նետած տեղում գտել և իրավապահներին է ներկայացրել կանեփանման զանգվածը։

    Հերթական օպերատիվ տվյալն իրացնելով` Մարտունու համայնքային ոստիկանները Ներքին Գետաշեն բնակավայրում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17 և 23 տարեկան երկու համագյուղացու։ 23-ամյա վարորդը հայտնել է, թե գրպանում մարիխուանայով կաթուցիչ ունի։ Նա ձերբակալվել է: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է մարիխուանայով կաթուցիչը։

    Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են թմրանյութի ձեռքբերման աղբյուրը: Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ