16:17:38 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիան պատրաստ է ընդունել Իսրայելի կողմից ազատ արձակված պաղեստինցիներին․ Հաքան Ֆիդան

    18:11 2 Փետրվար 2025

    Թուրքիան պատրաստ է ընդունել Իսրայելի կողմից ազատ արձակված պաղեստինցիներին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի իր գործընկեր Մուհամմեդ Բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցություններից հետո։

    «Գազայում հրադադարի համաձայնագրի պայմաններից մեկը նախատեսում է, որ պաղեստինցի բանտարկյալներն ազատ արձակումից հետո չպետք է մնան պաղեստինյան հողերում։ 

    Մեր նախագահ Էրդողանն ասել է, որ այլ երկրների հետ մենք պատրաստ ենք հյուրընկալել ազատ արձակված պաղեստինցիներին։ Մյուս երկրները նույնպես պետք է նպաստեն այս համաձայնագրի իրականացմանը»,- նշել է Ֆիդանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս