16:48:51 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լոռու մարզի դատախազի դասային աստիճանն իջեցվել է

    15:57 7 Փետրվար 2025

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

     

    Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, տևական ժամանակ ձեռնամուխ չի եղել անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ընթացքը լուծելու հարցին:

    Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի հունվարի 31-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

    Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

    Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ