04:29:49 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով

    14:40 11 Հունվար 2025

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով, ուրբաթ հայտարարել է Սպիտակ տունը։ Գրում է NBC News-ը։

    Նրա ելույթը կհնչի Օվալաձեւ կաբինետից, տեղ, որտեղ սովորաբար տեղի են ունենում հանդիսավոր արարողությունները եւ հաղորդվում են կարևոր լուրերը։

    Սպիտակ տունը չի տեղեկացրել լրացուցիչ մանրամասներ այն մասին, թե ինչի մասին է խոսելու ԱՄՆ նախագահը։

    Բայդենի ելույթը տեղի է ունենալու նրա քաղաքական մրցակցի՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մոտ մեկ շաբաթ առաջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս