01:31:14 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիացիները մտածում են ԵՄ-ից դուրս գալու մասին

    23:26 3 Հուլիս 2022

    Խորհրդարանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության խմբակցության կրճատումը մեծացրել է երկրում Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի հավանականությունը, որը դրական արդյունք կունենա դրա կազմակերպիչների համար, գրում է Daily Express-ը։
    Անցյալ ամսվա ընտրություններում Մակրոնի «Միասին» կոալիցիան կորցրեց խորհրդարանում 44 մանդատ և դրանով իսկ կորցրեց մեծամասնությունը։ Նախագահին մեկ այլ հարված էր ընդդիմության չափազանց հաջող արդյունքները՝ աջակողմյան Մարին Լը Պենի և ձախակողմյան Ժան-Լյուկ Մելանշոնի ռեկորդային ցուցանիշները։
    Այժմ Ֆրանսիայի ղեկավարը պետք է կոալիցիա կազմի կամ փոքրամասնության կառավարություն ձևավորի, ինչը նշանակում է ընդդիմության հետ ամեն օրինագծի շուրջ բանակցելու անհրաժեշտություն։ Եթե ​​Մակրոնը չկարողանա լուծել այս խնդիրը եւս, ապա նրան սպասվում է «մղձավանջային հեռանկար»՝ արտահերթ ընտրություններ։
    Սակայն իր վերջին ընտրական ձախողումից հետո Ֆրանսիայի նախագահը կարող է ստիպված լինել տեղի տալ Frexit-ի ճնշմանը և արտահերթ հանրաքվե նշանակել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս