18:29:44 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհուրդը խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ ագրեսիան

    16:20 23 Սեպտեմբեր 2022

    Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհուրդը սույն թվականի սեպտեմբերի 21-ին գումարած նիստում, նախագահությամբ միության նախագահ Միշել Գիշաղի, իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, որը նորից բախվել է պատերազմի սարսափելի արհավիրքին և խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, որի ընթացքում զոհվել են ավելի քան 200 զինվորական և քաղաքացիական անձինք: 

    Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միությունը միաժամանակ իր աջակցությունն է հայտնել իր լավ բարեկամ ՀՀ փաստաբանների պալատին և հավաստիացրել հայ փաստաբաններին իրենց խորհին եղբայրական և գործընկերական մտահոգությունները՝ հույս հայտնելով, որ հակամարտությունը հնարավորինս շուտ կավարտվի և իրենց բարեկամ երկրում կհաստատվի խաղաղություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս