06:02:56 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևի ձեռքերին հայերի արյունն է, այս ձեռքսեղմումը ամոթալի է. Նիցայի քաղաքապետը պահանջում է Միշելի հրաժարականը

    23:12 13 Նոյեմբեր 2024

    Ֆրանսիական Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին իր թվիթերյան էջում դատապարտել է Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին եւ շնորհավորական խոսքերը Ադրբեջանի նախագահ Իլհաամ Ալիեւին: Դրանից բացի՝ քաղաքապետը պահանջել Միշելի հրաժարականը:

     

    Նա մասնավորապես գրել է. «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս