04:18:23 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները

    22:39 7 Դեկտեմբեր 2024

    Դեկտեմբերի  7-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

    Զրուցակիցները քննարկել են մարտահրավերներով լի ներկայիս պայմաններում Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցեր։

    Անդրադարձ է կատարվել նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացմանը միտված՝ դեկտեմբերի 5-ին Մալթայում կայացած հանդիպմանը և այդ ձևաչափով փոխգործակցության շարունակականության կարևորությանը։

    Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ հասարակության շրջանում այս առնչությամբ ընթացող ակտիվ քննարկումները։

    Հայաստանի և Էստոնիայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համար առկա մարտահրավերների  շուրջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս