01:49:02 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ունենք քննարկումներ. Ալեն Սիմոնյանը՝ սահմանազատման գործընթացի մասին

    13:46 4 Նոյեմբեր 2024

    Մենք փոքր, շատ փոքր քայլերով երկկողմ շարժվում ենք դեպի դրական արդյունք, և յուրաքանչյուր բան հնարավոր է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք փոխվարչապետների մակարդակով ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներ կլինեն:

     

    Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին Ալեն Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Սա երկկողմ հաղթանակ է: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է: Դրա իրագործումը թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի Հանրապետության անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է, և մենք առաջ ենք շարժվելու, և ես լիահույս եմ դրական ընթացքի հետ կապված»: 

    Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացի շարունակությանը՝ ԱԺ նախագահն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է. գոյություն ունեն տարբեր փաստարկներ, հիմքեր, հարցեր, որոնք կարող են դեր խաղալ, թե ինչպես շարունակել՝ դեպի հարավ կամ Սյունիքից սկսել. մենք այդ մասով ունենք քննարկումներ: Երբ որ այդ քննարկումները արդեն պարզ կլինեն, արդեն լավ կլինի, ու 12 կմ, 50 կմ, 100 կմ՝ այդ վերարտադրումը մեր սահմանի, պետք է ասեմ՝ մեր պատմության մեջ կարևորագույն հարց է, որը լուծենք, շատ գոհ պետք է լինենք»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս