05:17:00 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են

    20:46 12 Նոյեմբեր 2024

    Ավարտին մոտեցավ 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը:

     

    Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։

     

    Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:

     

    Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3 միավոր:

     

    5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս