07:09:15 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են՝ թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով

    23:46 11 Նոյեմբեր 2024

    Shamshyan.com-ը հայտնում է, որ նոյեմբերի 9-ին ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանը և 32-ամյա Վարուժան Խոջունյանը։ 

     

    Վ. Խոջունյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 2.1 գ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ: 

     

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Խոջունյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան։ Նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ:

     

    Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ կազմվել են փաստաթղթեր ։

     

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խոջումյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի հարազատ քեռու որդին է և Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ Իսկ Պ. Գևորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Գյումրու ավագանու անդամ է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս