10:21:47 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուբեն Ռուբինյանը և Իրանի Մեջլիսի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր

    22:20 11 Հուլիս 2024

    Ռուբեն Ռուբինյանը և Իրանի Մեջլիսի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

     

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

     

    Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ:

     

    Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության և դրացիության վրա:

     

    Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

     

    Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս