- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով
- Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո
- ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է
- ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան
- Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
21:56 2 Դեկտեմբեր 2024Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը:Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Մինչ օրակարգի քննարկումը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նիստն անցնում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա նախօրեին: Վարչապետի խոսքով՝ դա կարևոր առիթ է՝ վերադառնալու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի օրակարգին՝ չնայած Կառավարության համար այն կարևոր առաջնահերթություն է: Երկրի ղեկավարը նշել է, որ կան բազմաթիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս ցանկալի առաջընթաց արձանագրել: «Պատճառներից մեկն այն է, որ ենթակառուցվածքները, որոնք ձևավորված են Հայաստանում տասնյակ տարիներ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման տրամաբանությամբ չեն նախագծվել: Եվ եթե ուղիղ ասենք, որևէ բան անելու համար անխուսափելիորեն ժամանակ է պետք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խոսել է երկրի տնտեսական զարգացման գործում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներուժի լիարժեք ներգրավման կարևորության մասին, որը նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների բարեկեցության ապահովման հարցում հենց իրենց ներգրավվածության խնդիրն է լուծում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս հարցը պետք է հասցեագրել կրթության ոլորտից, քանի որ ներառական կրթության խորքային և ռազմավարական նպատակներից մեկը նաև սա է:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ազգային հանձնաժողովն այն հարթակն է, որը պետք է ապահովի հարցերի ձևակերպումների ամբողջականությունը, ինչպես նաև ընդգծել, որ հետևողականությունն ու շարունակականությունն են ամենահուսալի ու արդյունավետ գործիքները խնդիրների լուծման համար:
Օրակարգի շրջանակում ներկայացվել են 2023-2024 թվականների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ձեռքբերումները, մարտահրավերները և ոլորտային նախաձեռնությունները սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտներում:
Վերոնշյալ ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
Ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները վերոնշյալ թեմաների շուրջ:
Կարևորելով փոքր խնդիրներ լուծելով առաջ շարժվելու, ինչպես նաև իրագործելի պլան ունենալու անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել ոլորտում առկա խնդիրների գույքագրմամբ և առաջնահերթություն տալ կարճաժամկետում իրատեսական լուծման ենթակա խնդիրներին:
Լրահոս
- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 23:54 15 Հունվար 2025
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը 23:39 15 Հունվար 2025
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը 23:26 15 Հունվար 2025
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան 23:13 15 Հունվար 2025
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է 23:00 15 Հունվար 2025
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով 22:49 15 Հունվար 2025
- Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո 22:37 15 Հունվար 2025
- ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է 22:25 15 Հունվար 2025
- ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան 22:08 15 Հունվար 2025
- Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ 22:01 15 Հունվար 2025
- Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել 21:48 15 Հունվար 2025
- Թուրք-ադրբեջանական զորավարժություններ կացկացվեն 21:37 15 Հունվար 2025
- Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է 21:25 15 Հունվար 2025
- Բլինքենի խոսքերը՝ սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, բանակի հետ որևէ առնչություն չունեն. Պապիկյան 21:13 15 Հունվար 2025
- ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի 21:00 15 Հունվար 2025
- Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20:49 15 Հունվար 2025
- Գյումրիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ կան տուժածներ՝ այդ թվում բուժառուն 20:38 15 Հունվար 2025
- Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն 20:26 15 Հունվար 2025
- Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 20:14 15 Հունվար 2025
- Մուշում դպրոցի միակ ուսուցիչը վառարանով է տաքացնում դասարանը 20:03 15 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 22:08 15 Հունվար 2025 ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան
- 20:26 15 Հունվար 2025 Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն
- 19:38 15 Հունվար 2025 Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար
Տնտեսություն
- 14:25 15 Հունվար 2025 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները
- 12:40 15 Հունվար 2025 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
- 12:20 15 Հունվար 2025 Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ. Գագիկ Ծառուկյան Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
- 23:54 15 Հունվար 2025 Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 23:00 15 Հունվար 2025 Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է
- 21:48 15 Հունվար 2025 Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել