09:51:30 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան

    13:46 18 Սեպտեմբեր 2024

    Ըստ «խաղաղության խաչմերուկի» ծրագրի, ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու, կամ առանց ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը: Այս մասին, այսօր Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

     

    «Երբ մենք խոսում էինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ շատ լավ, Հայաստանը չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը: Նախ, ես եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը ուզում է եւ պատրաստ է նույն պայմաններով ինչ Իրանն է անցում տալիս Հայաստանին, ճշգրիտ նույն պայմաններով այն նույն անցումն ապահովել: Ավելին, մենք չենք բացառում նաեւ որոշակի պարզեցումներ ընթացակարգերի, եւ ընկալում ենք դա երկկողմանիության տրամաբանության մեջ:

     

    Մեր սոցցանցերում ասում են՝ այ եթե այդ ճանապարհը բացվի, դա կլինի հերթական դավաճանությունը: Այսինքն մենք պետք է ասենք՝ մենք թույլ չենք տալիս մեր տարածքով Ադրբեջանից գնալ Նախիջեւա՞ն: Սա ի՞նչ տրամաբանություն է, ինչո՞ւ խպետք է դա ասենք, ի՞նչ խնդիր լուծելու համար: Ընդհակառակը, մենք անկեղծ ու թափանցիկ ասում ենք, որ մենք պատրաստ ենք այդ ճանապարհը տրամադրել: Մենք իհարկե, դեմ չենք, որ Իրանով գնան, դա Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց վերահաստատում ենք, որ նույն պայմաններով նաեւ մենք ենք խպատրաստ տրամադրել»,-ասաց Փաշինյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս