14:52:22 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Որևէ մեկը, նույնիսկ ՔՊ վերնախավը կասկած չունի, որ իր հրեշավոր գաղափարական ծրագրերը կյանքի կոչելու համար, Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ ամենամերձավոր անձանց

    11:05 15 Հունիս 2024

    Փաշինյանական խեղաթյուրված իրականությունն Արցախի հիմնախնդրի ու արցախցիների նկատմամբ նպատակ ունի նոր ներհայաստանյան թշնամություն հրահրել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա, որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվելուց հետո էլ, ներհասարական ատելությունն ու բևեռացումը փաշինյանական իշխանության լոկոմոտիվն է:

    Կարծում եմ, որ այսօր որևէ մեկն այլևս կասկած չունի (նույնիսկ ՔՊ վերնախավը), որ ջրի վրա մնալու և իր հրեշավոր գաղափարական ծրագրերը կյանքի կոչելու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին:

    Սա ատում է բոլորին, մարդու տեսակն, առհասարակ, ու իր գործողությունների ողջ բովանդակությունը այդ տրամաբանության մեջ է», - նշել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս