22:41:28 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մերկապարանոց են ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե ՀՀ-ն ցանկանում է երես թեքել ՌԴ-ից․ Զախարովա

    09:12 8 Օգոստոս 2024

    Մերկապարանոց են ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե իբր Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցի Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի ելույթին․

     

    Հիշեցնենք՝ նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել էր, թե Հայաստանի բնակչության զգալի մասը Արցախի կորստից հետո հիասթափված Է Ռուսաստանի գործողություններից և ցանկանում է հեռանալ նրանից, և որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտվել այդ տրամադրություններից և «պայմաններ է ստեղծում դա կյանքի կոչելու համար։

     

    «Ռուս-հայկական կապերը կդիմանան Արևմուտքի բոլոր փորձություններին։ Նման արտահայտություններն ամերիկացիների «աշխարհաքաղաքական ինժեներինգի» հերթական օրինակն են՝ իրենց անհրաժեշտ իրականությունը ստեղծելու համար:

     

    Մեր երկրների միջև դարերով ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը։

     

    Պատմության ընթացքում մենք բազմիցս օգնության ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- նշել է Զախարովան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս