02:02:19 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով

    13:56 18 Սեպտեմբեր 2024

    Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

     

    «Ընդհակառակը, կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը, սակայն մենք համբերատար կհասցնենք այդ դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը»,–ասել է Պեսկովը։

     

    Նրա խոսքով՝ Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, քանի որ այն մոտ գործընկեր է։

     

    Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս