- Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»
- Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ»
- ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ»
- ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»
- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով
ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո
13:32 13 Դեկտեմբեր 2024Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորություններն ունի։
Լուիս Մորենո Օկամպոն նման կարծիք հայտնեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ընթացքում։
«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ։ Դա չի կարող անտեսվել։ Պետք է շարունակել պայքարել։ Դուք պետք է շարունակեք պայքարել: Պարտվում եք այն օրը, երբ դադարեցնում եք պայքարը: Հարկավոր է օգնել նրանց պայքարին՝ իրենց վերադարձի իրավունքի համար»,- ընդգծեց Օկամպոն՝ հավելելով, որ Ադրբեջանը ճանաչում է, որ հայերը Լեռնային Ղարաբաղում գտնվելու իրավունք ունեն, հետևաբար անհրաժեշտ է պայքարել ԼՂ-ի հայերի իրավունքների համար:
Անդրադառնալով հարցին, թե 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարելի՞ է արդյոք որակել որպես ցեղասպանություն՝ Լուիս Մորենո Օկամպոն դրական պատասխան տվեց՝ նկատելով, որ ցեղասպանությունը պարզապես զանգվածային սպանությունները չեն, ինչպես, օրինակ, տեղի է ունեցել 1915 թվականին:
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները պարունակում են ցեղասպանության բոլոր մեթոդներն ու ձևերը՝ պայմաններ ստեղծելով մարդկանց խմբին ոչնչացնելու համար․ դա Լաչինի միջանցքի շրջափակումն էր, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության փախուստի դիմելը, ինչպես նաև հայերին հասցված լուրջ հոգեկան վնասները, վախը և այլն։ Այս բոլորը ցեղասպանության հատկանիշներ են։ Եվ դա նույնպես ցեղասպանություն է»,-ասաց զրուցակիցը՝ շեշտելով, որ բոլոր այս դեպքերում մարդիկ պետք է պաշտպանված լինեն, և նրանց իրավունքները պետք է վերականգնվեն:
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նկատեց, որ հայերն առաջին հերթին պայքարում են արդարության և հիշողության համար։
«Հայաստանը ցույց է տալիս, որ հիշողության համար պայքարելը կարևոր է»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Թուրքիան երբևէ ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նա շեշտեց․ «Մենք չգիտենք դա, բայց մենք պետք է ներգրավենք Թուրքիային և բացատրենք: Երիտասարդ սերունդը տարբեր է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ներգրավել նրանց և քննարկել այդ հարցը»:
Լուիս Մորենո Օկամպոյի բնորոշմամբ՝ հիմա ամենակարևորն այն է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, և, մասնավորապես այն, ինչ տեղի է ունենում Բաքվի բանտում գտնվող 23 հայերի հետ։
«Նրանք պատանդներ են, իսկ նրանց պատանդ պահելու ուղերձն այն է, որ, եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ապա հարձակման կենթարկվեք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք նրանց համար»,-ընդգծեց Լուիս Մորենո Օկամպոն։
Լրահոս
- Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» 09:53 16 Հունվար 2025
- Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ» 09:42 16 Հունվար 2025
- ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ» 09:29 16 Հունվար 2025
- ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ» 09:17 16 Հունվար 2025
- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 23:54 15 Հունվար 2025
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը 23:39 15 Հունվար 2025
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը 23:26 15 Հունվար 2025
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան 23:13 15 Հունվար 2025
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է 23:00 15 Հունվար 2025
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով 22:49 15 Հունվար 2025
- Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո 22:37 15 Հունվար 2025
- ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է 22:25 15 Հունվար 2025
- ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան 22:08 15 Հունվար 2025
- Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ 22:01 15 Հունվար 2025
- Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել 21:48 15 Հունվար 2025
- Թուրք-ադրբեջանական զորավարժություններ կացկացվեն 21:37 15 Հունվար 2025
- Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է 21:25 15 Հունվար 2025
- Բլինքենի խոսքերը՝ սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, բանակի հետ որևէ առնչություն չունեն. Պապիկյան 21:13 15 Հունվար 2025
- ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի 21:00 15 Հունվար 2025
- Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20:49 15 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 09:42 16 Հունվար 2025 Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ» Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ»
- 09:29 16 Հունվար 2025 ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ» ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ»
- 09:17 16 Հունվար 2025 ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»
Տնտեսություն
- 14:25 15 Հունվար 2025 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները
- 12:40 15 Հունվար 2025 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
- 12:20 15 Հունվար 2025 Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ. Գագիկ Ծառուկյան Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
- 10:10 16 Հունվար 2025 Ձյուն է տեղում Ձյուն է տեղում
- 09:53 16 Հունվար 2025 Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»
- 23:54 15 Հունվար 2025 Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը