19:05:22 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի և ևս երեք կայքի արգելափակումը իրավաչափ չէ

    15:02 14 Հունիս 2024

    Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ««Ազատություն» ռադիոկայանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը:

     

    Որոշման մեջ ասվում է, որ «Ազատություն» ռադիոկայանի azadliq.org, ինչպես նաև anaxeber.az, az24saat.org and xural.com կայքերի արգելափակումը իրավաչափ չէ: Այդ կայքերն արգելափակվել են Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա։

     

    Հայցվորները վիճարկել են, որ օրենքում խոսքը առանձին տեղեկատվական նյութի արգելափակման իրավաչափության մասին է։ ՄԻԵԴ-ը համաձայնել է դրան և որոշել, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է յուրաքանչյուր հայցվորին վճարի 5-հազարական եվրո բարոյական վնասի համար, ինչպես նաև փոխհատուցի նրանց դատական ծախսերը:

     

    «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը փակ է 2017 թվականից։ Ռադիոկայանն իր հաղորդումներն ադրբեջաներենով իրականացնում է Պրահայից, սակայն Ադրբեջանի տարածքում հեռարձակումն արգելված է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս