08:35:16 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է». «Իրավունք»

    09:45 14 Փետրվար 2025

    «Իրավունք» թերթը գրում է. «Այնպես, ինչպես« Թել-Սել»-ն է բոյկոտում տրանսպորտի թանկացմանը, թերեւս մի ամբողջ ընդդիմություն չկարողացավ կազմակերպել։ Արդեն մի քանի օր է, ինչ շատ ուղեւորներ նստում են ավտոբուս, եւ պարզվում է` վճարման ապարատը «կախաղան է բարձրացել», հավանաբար, իշխանության ու ընդդիմության ձեռքը։

    Համենայնդեպս, ավտոբուսի վարորդները գուժում են. «Կախել ա»։ Դե քանի որ այդ կապակցությամբ էլ համազգային չհայտարարված «սուգ է», բոյկոտող ու չբոյկոտող քաղաքացիները հաշտ-համերաշխ անվճար երթեւեկում են։

    Մետրոպոլիտենն էլ մի ուրիշ «կինո է բռնել»։ Մարդիկ տարբեր փաթեթներով լիցքավորում են քարտերը, բայց՝ զուր։ Մետրոպոլիտենի աշխատակիցները մի քանի փորձերից հետո հորդորում են զանգել «Թել-Սել», որովհետեւ լիցքավորված քարտը հաճախ չի աշխատում»:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ